ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում կքննարկի Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը տեղադրված է e-gov.am կայքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության կանոնակարգ։ Գերատեսչությունում նշել են, որ Երևանն ու Բաքուն սկսել են ներքին պետական ընթացակարգերի իրականացումը։
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։