Հայաստանի մարզերում սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Գերատեսչությունը զգուշացնում է, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 27-29 աստիճան։ Գիշերը կդիտվի 18-20 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 26-31 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 32-34 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 28-33 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-36 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 36-37 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 36-37 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 26-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-35 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 32-35 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 27-29 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 4-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 16 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 3․8 մ/վրկ արագությամբ: