ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կեցավայրում կայացել է Վիլյամ Սարոյանի գրաֆիկական նկարներից մեկի ցուցադրությունը, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Նկարի ցուցադրությանը մասնակցել են դեսպան Քվինը, Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Արվեստագետները, կոմպոզիտորները, կառավարության, ակադեմիայի և քաղաքացիական հասարակության առաջնորդները հարգանքի տուրք են մատուցել աշխարհահռչակ ամերիկահայ գրողի և արվեստագետի ժառանգությանը, ինչպես նաև Սարոյան հիմնադրամի շարունակական ջանքերին` պահպանելու և տարածելու Վիլյամ Սարոյանի ներդրումը ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական մշակույթում, ասված է հայտարարության մեջ։