Փրկարարները երկու քաղաքացու են իջեցրել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում գտնվող չգործող կաթսայատան ծխատար աշտարակից, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Փրկարարները մոտ 30 մ բարձրությունից անվնաս իջեցրել են Ա․ Բ․-ին (ծնված 2002 թ․) և Տ․ Ա․-ին (ծնված 2001 թ)։
Ըստ գերատեսչության՝ ժամը 20։02-ին ահազանգ են ստացել, որ քաղաքացիները բարձրացել են աշխատարակի վրա և ինքնուրույն չեն կարողանում իջնել։