Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Գերատեսչությունը զգուշացնում է, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանի առանձին հատվածներում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 24-26 աստիճան։ Գիշերը կդիտվի 19-21 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 30-32 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-27 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 27-32 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-34 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 33-35 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 33-35 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 33-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 29-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-25 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 5-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 17 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 5․3 մ/վրկ արագությամբ: