Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ, երկրի վարչապետ Ջորջա Մելոնին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին Մելոնին հայտարարել է Հռոմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ադրբեջանում կայանալիք COP29-ին և Ադրբեջանին տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ համաժողովի հաջող անցկացման համար։
2023թ․ նոյեմբերին հայտնել էինք, որ Իտալիան ադրբեջանական նավթի ամենախոշոր ներկրողն է։