Հայաստանը հոկտեմբերին ՌԴ Կազան քաղաքում կայանալիք ԲՐԻԿՍ (BRICS)-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, Armenia Today-ին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։
Սեպտեբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ Հայաստանը մասնակցելու է գագաթնաժողովին։
ԲՐԻԿՍ-ը հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։