Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել են Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբին, հայտնում են Մայր Աթոռից։
«Վարանդա» երգչախումբը, որն ամբողջությամբ բաղկացած է արցախահայերից, «Երգող Արցախ» վերնագրի ներքո համերգային ծրագրեր է իրականացում Հայաստանի տարբեր շրջաններում, հավելել են Մայր Աթոռից։
Նաթան Սրբազանը, ողջունելով ներկաներին, վերջիններիս է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հայրական սերն ու օրհնությունը և իր գնահատանքը բերել երգչախմբի անդամներին՝ հայրենիքի համար ծանր ու դժվարին օրերին իրենց գեղեցիկ կատարումներով հայորդիներին ուրախություն, սեր, մխիթարություն ու ապագայի հանդեպ հույս պարգևելու համար։
Սրբազան Հայրը նաև հորդորել է պատանիներին Շուշին միշտ վառ պահել իրենց հոգիներում, սիրել հայրենի Արցախը, ապրել և արարել Արցախով։