Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է մինչև 30-32, երեկոյան՝ 23-25 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 20-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 26-28 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 22-27 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 31-33 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 30-32 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 31-33 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 27-30, նախալեռնային շրջաններում՝ 22-24 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 22-24 աստիճան տաքություն։