Ռումինիայի բնակչուհին 3,5 կիլոգրամանոց սաթ քարի կտորը շփոթել է սովորական սալաքարի հետ և տասնամյակներ շարունակ օգտագործել այդ արժեքավոր քարն իր առօրյա կյանքում՝ դրանով փակելով տան դուռը, գրում է G4media.ro-ն։
Կինը սաթը հայտնաբերել է երկրի հարավ-արևելքում գտնվող Կոլցի գյուղի առվակի հունում և որոշել, որ այն օգտակար կլինի իր կենցաղում։ Այս տարիների ընթացքում ոչ ոք չէր կասկածում, թե որքան կարող է այն արժենալ։ Անգամ ավազակները, որոնք մի անգամ ներխուժել են տուն ու ինչ-որ իրեր գողացել, ուշադրություն չեն դարձրել սաթի վրա։
Կնոջ մահից հետո թանկարաժեք քարը ժառանգել են նրա հարազատները։ Քարի նոր տերերը մտածել են, որ այն կարող է արժեքավոր լինել և տարել են փորձաքննության։ Փորձագետները հաստատել են սաթի իսկությունը և պարզել, որ դրա տարիքը 38,5-ից մինչև 70 միլիոն տարեկան է: Պարզվել է, որ «սալաքարն» արժե 1 մլն եվրո։
Սաթն, ի վերջո, վաճառվել է ռումինական պետությանը, որն այն որակել է որպես ազգային հարստություն: