83 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հաղորդման Տելեգրամ ալիքին։
«Խոր ափսոսանքով հայտնում ենք, որ Ալեքսանդր Վասիլևիչ Մասլյակովը մահացել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ 1964 թվականին Մասլյակովը Սվետլանա Ժիլցովայի հետ դարձել է «Ուրախների և հնարամիտների ակումբ» հումորային խաղի շոուի համահեղինակը։ Նա նաև վարել է «Բարև, մենք տաղանդ ենք փնտրում», «Երիտասարդների հասցեները», «Եկե՛ք, տղերք», «Աղջի՛կներ», «Ուրախ տղաներ», «Տարվա երգ» հաղորդումները։
1986 թվականին վերաթողարկվել էր ԽՍՀՄ պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության ղեկավարության կողմից 1971 թվականին փակված «Ուրախների և հնարամիտների ակումբ» հաղորդումը։ Այդ պահից մինչ այժմ Մասլյակովը նրա միակ հաղորդավարն էր։