SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն ակնկալում է, որ Մարս առաջին թռիչքը կիրականացվի չորս տարվա ընթացքում: Այս մասին նա հայտարարել է X-ում, հայտնում է «Правила жизни»-ն։
«Առաջին աստղային նավերը կմեկնեն Մարս երկու տարի հետո, երբ բացվի հաջորդ տրանսֆերային պատուհանը Երկրի և Մարսի միջև: Նրանք կլինեն անօդաչու՝ Մարսի վրա վայրէջքի անվտանգությունը փորձարկելու համար։ Եթե վայրէջքը հաջող լինի, ապա Մարս առաջին թռիչքները ծրագրվում են չորս տարուց»,- նշել է նա։
Միլիարդատերը հավելել է, որ դրանից հետո թռիչքների հաճախականությունը կսկսի երկրաչափական աճել։ Նա գլխավոր նպատակը համարում է մոտ 20 տարում Մարսի վրա ինքնաբավ քաղաքի ստեղծումը։