Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ սկսել դիվանագիտական քննարկումներն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ, հայտնում է BFM.ru-ն։
«Կարծում եմ՝ եկել է ժամանակը քննարկելու, թե ինչպես կարող ենք արագ դուրս գալ այս ռազմական իրավիճակից և հասնել խաղաղության», – ասել է նա։
Շոլցը նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի մասնակցությանը հաջորդ «խաղաղության գագաթնաժողովին» և ասել, որ շատ արևմտյան երկրներ կցանկանային տեսնել Ռուսաստանին միջոցառման մասնակիցների թվում։
«Անպայման կլինի ևս մեկ խաղաղության համաժողով։ Ե՛վ Ուկրաինայի նախագահը, և՛ ես համաձայն ենք, որ Ռուսաստանը մասնակցի դրան»,- պարզաբանել է կանցլերը: