Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին, գրում է championat.com-ը։
«Իմ տարիքում դժվար է որևէ բան կանխատեսելը։ Քանի դեռ խաղադաշտում հաճույք եմ ստանում, կշարունակեմ խաղալ։ Եթե զգամ, որ այլևս չունեմ այդ էնտուզիազմը, ոչ ոք կարիք չի ունենա այդ մասին ինձ ասել, ինքս դա կհասկանամ։ Իմ առողջությունն ամեն ինչից վեր է, մնացածի մասին ինքս կհոգամ»,- նշել է 39-ամյա ֆուտբոլիստը։
Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: