Սասուն Բադասյանն ազատվել է ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, տեղեկանում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրից։
Փաստաթղթում նշվում է, որ հիմք է ընդունվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Բադասյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2023թ․ փետրվարի 17-ին։