Սեպտեմբերի 10-ին Երևանում՝ Վահագնի թաղամասի մոտ, վթարի է ենթարկվել ոստիկանության Toyota-ն, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 11:40-ի սահմաններում բախվել են Toyota և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ըստ աղբյուրի՝ վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում և սպասարկում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետին
Նշվում է նաև, որ բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։
Երևանում թիվ 77 ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահասի․ ԶԼՄ
Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ վրաերթի հետևանքով...