ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 11-ին Ճապոնիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, դրա հնարավորությունները, հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Աշխատանքային այցի ընթացքում նա մասնակցել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը» խորագրով 198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը, ուր անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, հավելել են գրասենյակից։
Քննարկմանը նշել են, որ Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը։ Ընգծել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման հարցում Ճապոնիայի մասնակցության կարևորության մասին։
ԱԽ քարտուղարը Ճապանիա էր մեկնել սեպտեմբերի 6-ին։