Թուրքիան, ՌԴ-ն ու Ադրբեջանը նույնպես մեր ներկայացրած «Խաղաղության խաչմերուկի» շահառուն են, սեպտեմբերի 12-ին տված ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա՝ «Խաղաղության խաչմերուկն», առաջին հերթին, տնտեսական պրոյեկտ է, որի շահառուն ոչ միայն ՀՀ-ն է, այլ ողջ տարածաշրջանը։
«Այն իր մեջ ներառում է և՛ Մերձավոր Արևելքը, և՛ Եվրոպական երկրները, և՛ նվազագույնն Արևմտյան Ասիայի երկրները։ Այսինքն՝ սա մի մեծ պրոյեկտ է, որը Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի միջև պետք է անխոչընդոտ և արագ տրանսպորտային կապեր ստեղծի»,- նշել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը միջազգային գործընկերներին կուղարկի «Աշխարհի խաչմերուկ» գրքույկը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և տարածաշրջանում խաղաղության բացման տեսլականով։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2023 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարության նախաձեռնությունը պահանջված էր անվանել։ Նա հայտարարել էր, որ 2024 թվականին Թուրքիայում կայանալիք «3+3» հարթակի հաջորդ հանդիպման ժամանակ կքննարկվեն և՛ տրանսպորտի խնդիրները, և՛ Երևանի «կառուցողական» առաջարկը։
Հունվարի 16-ին Փաշինյանը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում ասել էր, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է էական դեր խաղալ Եվրասիական միջազգային տրանսպորտային ուղիներով տարանցիկ երթևեկության ապահովման գործում։