ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը քննարկել են հայ-ամերիկյան էներգետիկ համագործակցությունը, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Քամյանը բարձր գնահատեց Հայաստանի առաջընթացը՝ ուղղված վերականգնվող էներգիայի անցմանը։ Մաքուր էներգիան անվտանգ էներգիա է»,- ասված է հրապարակման մեջ:
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ն ՄԶԳ-ի միջոցով Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը հասցրել էր 250 միլիոն դոլարի, որը հավաստող պայմանագիրը ստորագրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։ Ի թիվս այլ ոլորտների՝ պայմանագրով առանցքային համագործակցություն է նախատեսվում նաև էներգետիկ անվտանգության ուղղությամբ։