Պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ Բլինքենն առաջընթաց է անվանել Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողովների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Պետքարտուղար Բլինքենը նաև ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատումը կարգավորելու համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրությունում:
Սեպտեմբերի 12-ին Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատել էր Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Սեպտեմբերի 24-ին ՍԴ-ն կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը երկրի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որից հետո կանոնակարգը կդրվի խորհրդարանի օրակարգ