Սեպտեմբերի 4-ին Երևանում կնոջ առևանգման գործով հանցավոր կազմակերպության 4 անդամի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը, պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով), հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ նրանցից մեկը՝ Վ․Ի․-ն, նշված կազմակերպությանը տեղեկություններ է տրամադրել կնոջ և վերջինիս ընտանիքի անդամների, ֆինանսական դրության, տեղաշարժի և գտնվելու վայրերի վերաբերյալ: Քննության արդյունքներով պարզվել է, որ 2024թ․ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նրանք կատարել են նախապատրաստական աշխատանքներ։
Այդ ընթացքում կասկածյալները Ռուսաստանում բնակվող մտերիմից խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակի հաշվեհամար՝ հիշյալ կնոջն առևանգելուց հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով, նախապես մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը։
«Վերջինիս ազատ արձակելու համար պահանջվելիք գումարն անխոչընդոտ ստանալու նպատակով, ԱՄՆ-ից մեծ գումար փոխանցվելու պատճառաբանությամբ, իրենց ծանոթին խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակ, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար»,- հայտնում է ՔԿ-ն:
Ըս ՔԿ-ի՝ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ ինքնությունը դեռևս չպարզված 4 մասնակից, BMW մակնիշի կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել է կնոջը։ Ժամը 12:00-ի սահմաններում նրանցից երկուսը ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ մոտեցել են Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը և ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով նրան ստիպողաբար նստեցրել են մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն։
Մեղադրյալներից մեկը՝ Ա․Մ․-ն, փախուստը կանխելու նպատակով հսկողություն է իրականացրել մահճակալին ձեռնաշղթայված վիճակում պահվող կնոջ նկատմամբ:
Առևանգման հաջորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին, հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Ն․-ն Բագրատաշեն սահմանային անցագրային կետով մեկնել է Վրաստան, որտեղից ձեռք է բերել վրացական բջջային հեռախոսահամարներ։ Վերջինս դրանց Whatsapp և Telegram հավելվածներում գրանցել է անհատական հաշիվներ, որոնց միջոցով, կնոջն ազատ արձակելու պայմանով, վերջինիս ամուսնուն WhatsApp հավելվածի միջոցով ուղարկելով ձեռք բերված «Բիթքոին» կրիպտոարժույթի դրամապանակի հաշվեհամարը՝ պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.550.520.000 դրամին համարժեք 4.000.000 դոլար:
Սեպտեմբերի 7-ին հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Պ․-ն այցելել է առևանգված կնոջ պահման վայր և տրամադրել կազմակերպության մյուս անդամների կողմից նախապես ձեռք բերված սնունդը և անհրաժեշտ պարագաները: Սեպտեմբերի 8-ին առևանգված կինը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ազատ արձակվել: Միջոցեր են ձեռնարկվում հանցավոր խմբի՝ ինքնությունը պարզված ևս մեկ անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ, հայտնում է ՔԿ-ն։
Սեպտեմբերի 5-ին Քննչական կոմիտեն գործ էր հարուցել անհայտ անձանց կողմից լողավազանից կնոջն առևանգելու դեպքի առթիվ։ Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 4-ին՝ Երևանի Աշտարակի խճուղում գտնվող «Սան Մարկո» լողավազանում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երկու մարդ, որոնք ԱԱԾ աշխատակից էին ներկայացել, կնոջը նստեցրել էին BMW մակնիշի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է և «ամերիկյան հայտնի գործարարի» կին։
Դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերի որոշումը
ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու կողմից ընդունված և 2024թ․ հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը,...