Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը, հայտնում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։
Խալաթյանը ծնվել է 1950թ․ հունվարի 9-ին՝ Վանաձորում (Կիրովական)։ Նա բազմաժանր գրող է։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 52 ժողովածու, ավելի քան 30 պիես է բեմադրել Հայաստանի և արտերկրի թատրոններում։