Արևածաղկի սերմերը կարող են օգտակար լինել առողջությանը, հղում անելով սննդաբաններին՝ գրել է Doctorpiter-ը։
Ըստ աղբյուրի՝ սերմերի մեկ բաժինը (մոտավորապես մեկ քառորդ բաժակ) պարունակում է մոտ 205 կկալ, 18 գ ճարպ, 7 գ ածխաջրեր և նույնքան սպիտակուց։ Աղբյուրը սերմերն օգտագործելու 7 պատճառ է մեկտեղել։
Օգնում են սրտի աշխատանքին
Գիտնականներն ապացուցել են, որ այս միկրոտարրն անհրաժեշտ է սրտի առողջության համար, օգնում է վերահսկել քաշը և պաշտպանում է քրոնիկ հիվանդություններից:
Բարելավում են մաշկի վիճակը
Սերմերը պարունակում են վիտամին E և ճարպաթթուներ, դրանք պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից, մաշկը դարձնում են ավելի խոնավ և պայծառ:
Օգնում են վերահսկել ախորժակը
Սերմերը հագեցած են ճարպերով։ Եթե շատ քիչ եք ուտում, սերմերն ուտելուց հետո իսկապես չեք ցանկանա մի քանի ժամ ուտել։ Պարզապես ընտրեք այն սերմերը, որոնք չեն պարունակի աղ և այլ հավելումներ:
Օրգանիզմը հագեցնում են մանրաթելերով
Մեկ բաժակ սերմերը կարող են պարունակել մինչև 12 գ մանրաթել: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի և սրտանոթային համակարգի վիճակի վրա:
Բարելավում է տրամադրությունը
Սերմերը պարունակում են մագնեզիում՝ տարր, որը պատասխանատու է նյարդային համակարգի հանգստության և կարգավորման համար։ Հետևաբար, այս ապրանքն օգնում է պայքարել վատ տրամադրության դեմ:
Պաշտպանում են մարմինը օքսիդատիվ սթրեսից
Սերմերը պարունակում են վիտամին E, որը հզոր հակաօքսիդիչ է։
Ամրապնդում է դիմադրողականությունը
Արևածաղկի սերմերը պարունակում են նաև սելեն՝ իմունային համակարգի պահպանման կարևոր տարր: