Պարեկային ծառայության աշխատակիցները Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ հայտնաբերել են մարիխուանա և բերման են ենթարկել, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ խոսքը Երևանի բնակիչ, 31-ամյա Սարգիս Գ.-ի մասին է, որը Կենտրոնական բանկի ինժեներ է։ Նա սեպտեմբերի 12-ին բերման է ենթարկվել թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով։
«Սարգիս Գ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,93 և 1,43 գրամ ընդհանուր կշռով 2 հատ թղթյա փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և մոխրացված հետքերով 2 կաթոցիչ»,- ասված է հրապարակման մեջ։
Ձերբակալվածը խոստովանել է, որ թմրանյութը գնել է Telegram-ի միջոցով՝ անձնական օգտագործման համար։ Ոստիկանությունը գործի նյութերը փոխանցել է Քննչական կոմիտե։