Հայաստանի շրջանների զգալի մասում սեպտեմբերի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-21 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 23-25 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 17-19 աստիճան։ Գիշերը կդիտվի 14-16 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 24-27 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 23-26 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-20 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 17-ին կանխատեսվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 21 աստիճան տաքություն: Քամին արևմտյան է՝ մինչև 5 մ/վրկ արագությամբ: