Կոտայքի մարզում առավոտյան ժամերից որպես անհետ կորած որոնվող երիտասարդի մարմինը հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ մահացածը 22-ամյա Դավիթ Ղ.-ն է։ Ըստ կայքի՝ հատուկ փրկարարները ճոպաններով ջրատարից դուրս են բերել մահացածի մարմինը։
Կայքը հավելում է, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել․ ԶԼՄ
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի Լորեստան նահանգի...