ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ ստուգում է վարչապետի աշխատակազմի տվյալների բազան ռուս հաքերների կողմից կոտրելու մասին տեղեկատվությունը։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հաքերները պահանջել են 2,5 մլն դոլար վճարել՝ տվյալները չոչնչացնելու համար։
«Համապատասխան կառույցներն ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք»,- Armenia Today-ին հայտնել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։