ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդես կգա մենահամերգով։
Ծրագրում ներառված են՝ Ռոբերտ Շումանի Adagio and Allegro, Ֆելիքս Մենդելսոնի «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար թիվ 2, ռե մաժոր» ստեղծագործությունները:
Ընդմիջման ընթացքում Հախնազարյանը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները, այդ թվում՝ հայկական մանրապատումներ, Սուլխան Ցինցաձեի «5 պիես ժողովրդական թեմաներով» և Աստոր Պիացոլլայի «Մոռացություն» և «Մեծ տանգո» ստեղծագործությունները:
Երեկոյի հատուկ հյուրը կլինի դաշնակահար Գեորգի Չաիձեն։ Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Սկիզբը ժամը 19։00-ին է։ Տոմսերի արժեքը՝ 3000-15 000 դրամ։