Ռուսաստանում կարող են դպրոց ընդունելուց առաջ ստուգել միգրանտների երեխաների ռուսաց լեզվի մակարդակը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ կրթության նախարարությանը։
«Ռուսաստանի կրթության նախարարությունը միգրանտների երեխաների լեզվական գիտելիքները պարտադիր ստուգելու օրենսդրական նախաձեռնություններ է մշակում։ Օրենքի ընդունումը թույլ կտա նախօրոք լրացուցիչ պարապմունքներ կազմակերպել այդ աշակերտների համար»,- ասված է հրապարակման մեջ։
Մամուլի ծառայությունից հավելել են, որ ուսուցիչներին օգնելու համար այս տարի ներդրվել է ուսումնական գործընթացների հոգեբանական և մանկավարժական աջակցության ծրագիր։ Այն, ըստ նախարարության, կօգնի ապահովել օտարերկրյա քաղաքացիների երեխաների սոցիալական, լեզվական և մշակութային հարմարվողականությունը։