Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի վարակման դեպքերը հասել են 132-ի, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Սեպտեմբերի 13-ից սեպտեմբերի 20-նն ընկած ժամանակահատվածում վարակի դեպքերն ավելացել են 4-ով, մահվան դեպքերը չեն ավելացել։
Սեպտեմբերի 13-ին վարակի 128 դեպք էր գրանցվել Հայաստանում, տենդից մահացել էր 4 քաղաքացի։
Օգոստոսի 23-ին կենտրոնը ներկայացրել էր ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։