Հայաստանի շրջանների զգալի մասում սեպտեմբերի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 16-18 աստիճան։ Գիշերը կդիտվի 13-15 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 21-24 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 21-23 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 21-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 15 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 2․6 մ/վրկ արագությամբ: