Անկախությունը, ինչպես և հաղթանակը, տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել, ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ անկախության տոնի առթիվ ուղերձում։
«Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ, կորսվում է: Փա՛ռք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը առաջին հերթին ազգովին արժանի լինելն է նրանց սխրանքին և տեր կանգնելը նրանց սրբազան գործին: Աստված պահապան մեր հայրենիքին և մեր ժողովրդին»,- ասված է ուղերձում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս շնորհավորել է՝ հույս հայտնելով, որ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը:
ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմն ուսումնասիրելու հարցով դիմել է Դատախազություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմն ուսումնասիրելու հարցով դիմել է Դատախազություն, հայտնում է նախարարության...