Բուդապեշտում ընթացող Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2:2 հաշվով են ավարտել իրենց հանդիպումները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի հավաքականի հետ: Հաղթանակ է տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյոււնքով, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է:
Կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի հավաքականի հետ: Հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվել են:
Օլիմպիադայի վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին:
9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականն առավելության էր հասել Գերմանիայի ընտրանու նկատմամբ, կանանց հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել հանդիպումն Ուկրաինայի թիմի հետ: