Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը սեպտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 385.02 դրամ միջին գնով և վաճառում 390.16 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Սեպտեմբերի 21-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում ավելացել է 0.009 դրամով։
Եվրոն ընդունում են միջինը 426.05 դրամով, վաճառում՝ 438.13 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.028 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունում են 4.05 դրամով, վաճառում՝ 4.37 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։