Սեպտեմբերի 21-ին Երևանի սեփական տներից մեկում ծառից կախված վիճակում կնոջ դի են հայտնաբերել, գրում է Shamshyan.com-ը։
«Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ պարանով ծառից կախված վիճակում»,- մանրամասնել է կայքը։
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնել են քրեական վարույթ, նշանակել են դիակի դատաբժշկական փորձաքննություն։