Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 23-ին սպասվում է անձրև և ամպրոպ, մառախուղ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է մինչև 23-25, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 17-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 24-27 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 24-26 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 27-30, նախալեռնային շրջաններում՝ 22-24 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է ամպամած եղանակ, 22-24 աստիճան տաքություն։