Իրանի Հարավային Խորասան նահանգի Տաբաս քաղաքի հանքահորում գազի պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 50-ը, գրում է Mehr գործակալությունը։
ԶԼՄ-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 51-ի։
Սեպտեմբերի 22-ին հայտնել էինք, որ պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել։ 17 վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց, 24-ն անհետ կորած է համարվում։
Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Հանքահորում աշխատել է 69 մարդ: