ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրարի Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ սեպտեմբերի 22-ին Իրանի Խորասան նահանգի Թեբես քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ»,- ասվում է Իրանի Գերագույն առաջնորդին ուղղված հեռագրում։
Իրանի նախագահին ուղղված ուղերձում Փաշինյանը վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։
«Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են այս ցավը բարեկամ Իրանի հետ»,- ասվում է Փաշինյանի ցավակցական ուղերձում։
Սեպտեմբերի 22-ին Mehr-ը հայտնել էր պայթյունից հետո 51 զոհի մասին։ Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Հանքահորում աշխատել է 69 մարդ: