Արգենտինայի դատարանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մարդկության դեմ հանցագործությունների համար ձերբակալության օրդեր է տվել, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Վենեսուելայի դատարանը ձերբակալության օրդեր էր տվել Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիին, նախագահի քարտուղարության ղեկավար Կարինա Մայլիին և անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխին՝ Emtrasur ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով։
Սեպտեմբերի սկզբին Արգենտինան Միջազգային քրեական դատարանի դատախազին խնդրել էր Մադուրոյին ձերբակալելու օրդեր տալ։
Սեպտեմբերի 3-ին ԱՄՆ կառավարությունն առգրավել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից օգտագործվող ինքնաթիռը, որը, ըստ պաշտոնյաների, անօրինական կերպով գնվել է կեղծ ընկերության միջոցով և մաքսանենգ ճանապարհով դուրս բերվել Միացյալ Նահանգներից՝ խախտելով պատժամիջոցները և արտահանման վերահսկման օրենքները։