Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը (76 կգ) դարձել է Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, տեղեկանում ենք առաջնության կայքից։
Հայ մարզուհին գրանցել է երկամարտի 228 կգ արդյունք։
Սեպտեմբերի 20-ին աշխարհի երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել նաև ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը: