Sotheby’s աճուրդում կվաճառվի Եղիսաբեթ 2-րդի թագադրման արարողության հնաոճ ադամանդե վզնոցը, հայտնում է Reuters-ը։
Փորձագետները կարծում են, որ զարդի գինը կարող է բավականին բարձր լինել և, ըստ նախնական գնահատականների, կհասնի մինչև 2,8 միլիոն դոլարի։
500 ադամանդներով զարդարված 300 կարատանոց շքեղ վզնոցը պատկանել է անգլո-ուելսական արիստոկրատական ընտանիքի՝ Անգլսիի մարքիզներին։ Ենթադրվում է, որ Անգլսի ընտանիքի անդամները երկու անգամ են հանրության առաջ կրել զարդը՝ 1937 թվականին Ջորջ VI թագավորի թագադրման արարողությանը և 1953 թվականին նրա դստեր՝ թագուհի Եղիսաբեթ II-ի թագադրման ժամանակ։ Վզնոցը վաճառվել է Անգլսիին 1960-ականներին, և այդ ժամանակվանից այն չի ցուցադրվել հանրությանը:
Որոշ պատմաբաններ կարծում են, որ վզնոցը կարող է մասամբ կազմված լինել այն ադամանդներից, որոնք օգտագործվել են մեկ այլ զարդի մեջ՝ նախատեսված ֆրանսիական թագուհի Մարի Անտուանետի համար:
Վզնոցը կվաճառվի Ժնևի Sotheby’s աճուրդում: Մինչ այդ այն կմեկնի համաշխարհային շրջագայության՝ կներկայացվի Լոնդոնում, Հոնկոնգում, Նյու Յորքում, Սինգապուրում և Դուբայում։