ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետագա պաշտոնավարման հարցով ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Armenia Today-ին հայտնել է խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Որոշ պատգամավորներ Արդարադատության նախարարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկման առարկա դարձնելու համար ստորագրահավաք են սկսել»,- ասել է Աղազարյանը։
Նա տեղեկացրել է, որ ստորագրահավաքից հետո հարցը քննարկման առարկա դարձնելու առաջարկով դիմելու են Փաշինյանին։ Հարցին, թե ո՞րն է նման նախաձեռնության պատճառը, Աղազարյանը նշել է, որ տեղակ չէ։
«Երբ հարցը խմբակցությունում քննարկման առարկա դառնա, այդ ժամանակ կտեղեկանաք, թե նախաձեռնողներն ինչ հիմնավորումներ են բերում»,- հավելել է նա՝ չմանրամասնելով, թե որ պատգամավորներն են նախաձեռնել ստորագրահավաքը։
Մինասյանն Արդարադատության նախարար է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 26-ին։