Բրազիլիայում և Վիետնամում երաշտի պատճառով սուրճի բերքի ծավալների անկումը հանգեցրել է չբոված հատիկների գների զգալի աճի, գրել է «Կոմերսանտ»-ը։
Բորսայական գները վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են, իսկ վերջին վեց ամիսների ընթացքում բարձրացել են 42%-ով՝ հասնելով վերջին 13 տարվա ընթացքում նոր առավելագույնի: Շուկայի մասնակիցներն զգուշացրել են, որ մինչև 2024 թվականի վերջ սուրճի սիրահարները ստիպված կլինեն 20-30 տոկոսով ավելի վճարել։
Կայքը նշել է, որ կանաչ (չբոված) սուրճի գներն զգալիորեն բարձրացել են վերջին մի քանի ամիսների ընթացքում: One Price Coffee-ի հիմնադիր Սերգեյ Ռումյանցևը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում սուրճի գներն աճել են 30-35%-ով՝ կախված հատիկի տեսակից։ Coffee Like-ից նշել են, որ վերջին ամիսներին գներն ավելացել են 10%-ով, իսկ անցած տարվա ընթացքում՝ 35%-ով: