Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը մեղադրվում է Թուրքիայի հետ կապված կոռուպցիոն սխեմայի մեջ, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ քաղաքապետին մեղադրանք են առաջադրել նախընտրական քարոզարշավի համար Թուրքիայի քաղաքացիներից ստացած ապօրինի նվիրատվությունների և շքեղ ճամփորդությունների համար։ Ըստ աղբյուրի՝ կոռուպցիայի սխեման կարող է ձգվել մինչև 2014 թվականը։
Հրատարակությունը հավելել է, որ մեղադրական եզրակացությունը դեռևս հրապարակված չէ, բայց երբ հրապարակվի, Ադամսը կդառնա Նյու Յորքի առաջին քաղաքապետը, որը քրեական պատասխանատվության կենթարկվի պաշտոնավարման ընթացքում։
Ադամսը ոստիկանության պաշտոնաթող կապիտան է, ով Նյու Յորքի 110-րդ քաղաքապետ էր ընտրվել մոտ երեք տարի առաջ։