Նորվեգիայի ներքին գործերի նախարարությունը միջազգային հետախուզում է հայտարարել 39-ամյա քաղաքացի Ռինսոն Խոսեի նկատմամբ, փոխանցել է «Կոմերսանտ»-ը։
Ըստ կայքի՝ երկրի իրավապահ մարմինները նրան կասկածում են անցյալ շաբաթ լիբանանյան «Հեզբոլլահին» փեյջերների խմբաքանակ վաճառելու մեջ:
Նորվեգական ոստիկանության զեկույցում, որը հղում է անում Reuters-ին, ասվում է, որ Ռինսոն Խոսեն «անհետացել է» նախորդ շաբաթ՝ ԱՄՆ աշխատանքային այցի ժամանակ: Նա բուլղարական ընկերության հիմնադիրն է, որը հանդիսացել է Լիբանանի փեյջերների մատակարարման շղթայի մի մասը, նշում է գործակալությունը:
Սեպտեմբերի 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից օգտագործվող կապի սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ էին պայթել, զոհերի թիվը հասել էր 20-ի։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթյունի հետևանքով տուժել էր ավելի քան 2800 մարդ, զոհերի նախնական թիվը 8-ն էր։