Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն առաջիկայում, հնարավոր է, պաշտոնանկ լինի, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Պետրոսյանի հնարավոր պաշտոնանկությունը կապված է ՔՊ պատգամավոր Սասուն Միքայելյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հավակնությունների հետ։
«Կոտայքն իրենց ենթարկելու համար Պետրոսյանի և Միքայելյանի հակամարտությունն առճակատումների փուլ է մտել: Նաև ասում են, որ Պետրոսյանը Հարությունյանի թիրախում է հայտնվել, որը «գորշ կարդինալ» դառնալու հավակնություն ունի և աշխատում է Պետրոսյանին դուրս մղելու ուղղությամբ։ ՊՎԾ պետի պաշտոնում նա իր մարդուն է ուզում տեսնել»,- ասված է հրապարակման մեջ։
Պետրոսյանը ՊՎԾ պետի պաշտոնն զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 9-ից։