Հայաստանը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) համաշխարհային նորարարության ինդեքսում 9 կետով բարելավել է իր դիրքը և զբաղեցրել 63-րդ հորիզոնականը։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանն զբաղեցրել է 120-րդ տեղը տնտեսական ցուցանիշների ինդեքսում։
«Վրաստանը (57-րդ տեղ) և Հայաստանը (63-րդ տեղ) զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը՝ համապատասխանաբար մտնելով լավագույն 60 և 70-յակ։ Այնուամենայնիվ, երկու տնտեսությունների դիրքերը վարկանիշում վերջին տարիներին տատանվել են»,- ասվում է զեկույցում։
Վարկանիշը գնահատում է երկրի կարողությունները հետևալ ցուցանիշների հիման վրա՝ ինստիտուցիոնալ միջավայր, բարձրագույն կրթություն, հետազոտություն ու զարգացում, շրջակա միջավայրի կայունություն, առևտրի, շուկայի դիվերսիֆիկացիա ու մասշտաբ և նորարարական կապերի ապահովում:
Ավելի քան 130 տնտեսությունների հիմնական վարկանիշում Ռուսաստանն զբաղեցրել է 59-րդ տեղը, Վրաստանը՝ 57-րդ, Թուրքիան՝ 37-րդ, Ադրբեջանը՝ 95-րդ, Իրանը՝ 64-րդ։
ՄՍՀԿ 2023 զեկույցում Հայաստանն զբաղեցրել էր 72-րդ տեղը նորարարությունների վարկանիշում։