ՊԵԿ-ը հուլիս-սեպտեմբեր ամիսներին իրականացրած 97 օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում բացահայտել է 17,2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, հայտնել են գերատեսչությունից։
Ըստ ՊԵԿ-ի՝ թաքցված հարկի գումարը կազմել է շուրջ 4,4 միլիարդ դրամ, որից շուրջ 800 միլիոնը տնտեսավարող սուբյեկտներն արդեն իսկ վերականգնել են պետական բյուջե։ Կոմիտեն հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։
ՊԵԿ-ը օգոստոսի 8-ին ՔՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծ էր ներկայացրել հանրային քննարկման, որին քվեարկել էին 100% դեմ։