Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 24-26 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 16-18 աստիճան։ Գիշերը կդիտվի 11-13 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-19 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-25 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 17-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 28-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 10 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3,2 մ/վրկ արագությամբ: