Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 03:25-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայի «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Արթուր Խաչատրյանի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Հակոբ Մինասյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:
«Nissan-ը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ Mazda-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը»,- նշել է կայքը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը: